09/02/2023 19:00
Երկրաշարժի պատճառով Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումն այս պահին առաջնահերթություն չէ, ըմբռնումով ենք մոտենում․ Պեսկով
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գազային հանգույցի ստեղծումը որոշ ժամանակով կհետաձգվի, սակայն նախագիծը չի չեղարկվի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Բնականաբար, այս պահին գազային հանգույցի ստեղծումը Թուրքիայի համար առաջնահերթություն չի կարող լինել, մենք դրան ըմբռնումով ենք մոտենում։ Նախագծի իրականացման հարցում ժամանակի առումով որոշակի փոփոխություններ կլինեն»,- ասել է Պեսկովը՝ լրագրողներին։
Նա նշել է նաև, որ մինչև երկրաշարժը գազային հանգույցի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք էր տարվում, այժմ փոփոխություններ կլինեն։
«Այո, գործընթացում ժամանակային առումով որոշակի փոփոխություններ կլինեն, բայց դա, ըստ էության, չի ազդի ընդհանուր ծրագրի իրականացման վրա»,- հավելել է Պեսկովը։