10/02/2023 16:17
Փարիզն ու Վաշինգտոնը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները
Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Կոլոննան և Բլինկենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը, ամփոփել են երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ շարունակվող ջանքերը։
Քննարկվել է նաև Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները հայտարարել են Հարավային Կովկասի բոլոր հարցերի շուրջ միավորվելու իրենց մտադրության մասին և դրա համար կշարունակեն շփումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։