10/02/2023 16:04
Մոսկվան կողջունի Բաքվի, Երևանի և Թբիլիսիի միջև եռակողմ երկխոսությունը. Զախարովա
Մոսկվան կողջունի Բաքվի, Երևանի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը, եթե այն չենթարկվի Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը։
Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե Բաքվի, Երևանի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք դա միայն ողջունել։ Իսկ եթե այս նախաձեռնության հետևում ինչ - որ կերպ երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա այլ պատմություն է», - ասել է նա։