10/02/2023 09:42
«Հրապարակ». Իշխանական պատգամավորները շոու անել չկարողացան
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ ՔՊ-ականների, մեղմ ասած, ագրեսիվ պահվածքն ընդդիմադիրների նկատմամբ լուրջ պատճառներ ուներ: Իշխանական խմբակում ծանր են տարել, որ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը չկարողացան իրենց ցանկալի սցենարով ներկայացնել, քանի որ, նախ՝ միջնորդությունն էր անհիմն, և հետո՝ ընդդիմադիրների բոյկոտը սադրանքի դաշտ չստեղծեց։ Այլ կերպ ասած՝ շոու անել չկարողացան, ուստի որոշել են բացը լրացնել և Սարգիս Խանդանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընտրության հարցի քննարկումը վերածել ընդդիմության դեմ արշավի:
Կան տեղեկություններ, որ ամենավերևից ուսապարկերը նման հրահանգ են ստացել, ուստի արտահերթ ելույթով ընդդիմությանը «տուն ճանապարհեց» նաև ԱԺ նախագահը»։