10/02/2023 14:14
Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է, փոխարենը նվազել է հանքարդյունաբերությունը
Հայաստանում մշակող արդյունաբերությունը 2022 թվականին աճել է, ՀՆԱ-ի կառուցվածքում այն կազմել է շուրջ 12 տոկոս, Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականին Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է, և թողարկման ծավալը 13.5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1.8 տրլն դրամ, փոխարենը մի փոքր նվազել է հանքարդյունաբերությունը։
Նախարարը վստահեցրեց՝ դա կառավարության տրամաբանորեն գծված պլանների շրջանակներում է, քանի որ կառավարության միջոցառումների ծրագրով նախանշվել է էապես ավելացնել մշակող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանվելով 15 տոկոս:
«Այժմ գտնվում ենք 12 տոկոսի միջակայքում: Կարծում եմ՝ այսպիսի էական աճը լավ քայլ է մեր նպատակին հասնելու համար», - նշեց Քերոբյանը։