10/02/2023 18:32
Արցախում կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է
Շրջափակման պայմաններում Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է:
Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն»,- նշված է հաղորդագրությունում: