11/02/2023 21:07
Խոնավ անձեռոցիկների հաճախակի օգտագործումն առօրյայում․ Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել
Հիգիենայի հանրաճանաչ միջոց, առանց որի կյանքն ավելի բարդ կլիներ, իրականում միայն լավ գովազդված ապրանք՝ վստահ են բժիշկները։ Թաց անձեռոցիկների վտանգավորության մասին գիտնականները առաջին անգամ խոսել են մի քանի տարի առաջ: Քարդիֆի համալսարանի գիտնականները պնդում են, որ հակաբակտերիալ անձեռոցիկները չեն սպանում բակտերիաները, այլ դրանք տեղափոխում են մի վայրից մյուսը։ Հատկապես վտանգավոր է համարվում թաց անձեռոցիկների օգտագործումը տանը և հիվանդանոցում, որտեղ մեծ է վարակների տարածման վտանգը։
Թաց անձեռոցիկները մեծացնում են երեխաների մոտ ալերգիայի առաջացման վտանգը, եթե օճառի մնացորդը չլվացվի մաշկից։ Ռիսկը հատկապես մեծանում է ալերգիկ ռեակցիաների նկատմամբ գենետիկ հակվածություն ունեցող երեխաների և մաշկային էկզեմայով տառապողների համար։
Թաց անձեռոցիկները պատրաստված են պոլիէթիլենային մանրաթելերից, որոնք տասնամյակներ շարունակ չեն քայքայվում։ Դրանք պարունակում են սինթետիկ բուրմունք, ինչպես նաև քլոր, լաուրիլ սուլֆատ և ալկոհոլային հավելումներ։ Հեշտ է կռահել, որ դա նպաստում է գրգռվածության, ալերգիկ ռեակցիաների և այլ անհանգստացնող խնդիրների առաջացմանը։
Մասնագետների խոսքով՝ խնդիրներից մեկն այն է, որ շուկայագետները թաց անձեռոցիկները դնում են որպես առանց ջրի օգտագործելու միջոց, սակայն իրականում դա բացարձակապես այդպես չէ։
Արտադրողները շարունակում են ակտիվորեն գովազդել իրենց արտադրանքը, սպառողներին կենտրոնացնելով օգտագործման հարմարավետության վրա, սակայն անհրաժեշտ է այն օգտագործելուց հետո ևս լվացվել, որպեսզի մանրէների տարածումը հնարավոր լինի նվազագույնի հասցնել:
Փաթեթավորման վրա գրեթե միշտ գրված է, որ ապրանքը կանխում է բակտերիաների տարածումը։ Իրականում թաց անձեռոցիկները բակտերիաներին երկրորդ կյանք են հաղորդում։ Բաղադրիչներից մեկը, որը հաճախ առկա է անձեռոցիկների մեջ, առաջացնում է մի շարք դերմատիտներ, հատկապես ալերգիա ունեցողների և երեխաների մոտ: Օծանելիքի և քլորի հետ համատեղ՝ բաղադրությունը, որով ներծծված են անձեռոցիկները, կարող է չափազանց բացասական ազդեցություն ունենալ զգայուն և մանկական մաշկի վրա։ Անձեռոցիկների մեջ հայտնաբերված մեթիլիզոթիազոլինոն բաղադրիչը շատ հաճախ ցան ու գրգռում է առաջացնում։
Այսպիսով, պետք է ուշադիր լինել խոնավ անձեռոցիկ օգտագործելու և հավելյալ անգամ լվացվելու միջև ընտրություն կատարելիս, քանի որ անմեղ թվացող գործողությունը կարող է վատ անդրադառնալ ձեր կամ ձեր երեխայի առողջության վրա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։