11/02/2023 09:39
«Հրապարակ». Աննա Վարդապետյանի զույգ թիկնապահները նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք
«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ԵՊՀ-ում դասախոսում է, համալսարան է ներկայանում թիկնապահների ուղեկցությամբ։ Իրավագիտության ֆակուլտետում նրա կողմից կարդացվող թեմաներն են՝ «Պենոլոգիա», «Կախյալ վարքագծի հիմնախնդիրները», «ՀՀ քրեական իրավունք»։
Վարդապետյանի զույգ թիկնապահները՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայողները, նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք, որտեղ գրեթե միշտ ուսանողներ կան։ Իհարկե, որևէ հակաօրինական բան չկա նրանում, որ պետական պահպանության ծառայողներն ուղեկցում են գլխավոր դատախազին, սակայն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք, ով, իմիջիայլոց, ևս դասախոսում էր նույն ֆակուլտետում, թիկնապահները շենք չէին մտնում, և Դավթյանին ուղեկցում էր միայն նրա խորհրդականը։ Ըստ ամենայնի, նախկին գլխավոր դատախազը փորձում էր չտարբերվել մյուս դասախոսներից»։