11/02/2023 17:51
Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրվի երկու տարվա ընթացքում․ դեսպան
Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները մեկնարկել են, համաձայնագիրը կստորագրվի երկու տարվա ընթացքում կամ ավելի շուտ, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ինդոնեզիայում ՌԴ դեսպան Լյուդմիլա Վորոբյովան։
«Այս տարվա ընթացքում բանակցությունները կշարունակվեն, նախնական գնահատականներով, գործընթացը երկու տարի կտևի, գուցեև՝ ավելի քիչ»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Ինդոնեզիայով շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության այս հեռանկարով։