11/02/2023 20:50
Հայաստանի շրջափակումը, որն սկսվել է 1993 թվականին և դրսևորվել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի միակողմանի փակմամբ, շարունակվում է և դեռ շարունակվելու է․ Թուրքագետ
Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել։ Հայաստանի շրջափակումը, որը սկսվել է 1993 թվականին և դրսևորվել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի միակողմանի կերպով փակմամբ, շարունակվում է և դեռ շարունակվելու է։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած բեռնատարը Թուրքիայի թույլտվությամբ է մտել Թուրքիայի կողմից փակված սահմանով, նշում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը։
Երկու հիմնարար պատճառով.
«Մարգար» անցակետով մի քանի բեռնատարի երթևեկությունը ներկայացվելու է արտաքին լսարանին որպես Հայաստան-Թուրքիա հակամարտության կարգավորման ապացույց և կոչ է արվելու որևէ կերպ չմիջամտել այդ հարցին, իսկ իրականում՝ չճնշել Թուրքիային Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցերում։
Անցակետի բացումը թուրքական կողմը ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ միասնաբար հայկական լսարանում ներկայացվելու(ում) է որպես տխրահռչակ «խաղաղության» գործընթացի մեկնակետ, որը նպատակ է հետապնդելու թուլացնել հայ հասարակության զգոնությունը թուրքական վտանգի առջև։
Դե, իսկ հայերի կողմից ստացված անվճար օգնությունը այս դեպքում դառնում է պարզապես հաճելի «բոնուս»՝ վերոնշյալ փաթեթում։
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են շրջափակված պահել Հայաստանի Հանրապետությունը իր հիմնադրման օրվանից, որը միջազգային իրավունքում փաստացի պատերազմական գործողություն է։
Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ ավելի քան 2 ամիս՝ լիարժեք շրջափկման մեջ է պահում հայկական Արցախը։
Սա է մեծ պատկերը, որտեղ շահում են թուրքերը։
Մի՛ տրվեք մանիպուլիացիայի»,- իր բլոգում գրել է թուրքագետը։