11/02/2023 18:13
Ճապոնիայի վարչապետին վիրահատել են
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պլանային վիրահատության է ենթարկվել՝ ավելի վաղ ախտորոշված քրոնիկական սինուսիտի բուժման համար, հայտնել է NHK հեռուստաալիքը։
Վիրահատությունը հաջող է անցել, այն իրականացվել է Տոկիոյի Սինագավա շրջանի բուժհասատատությունում, Ֆումիո Կիսիդան իրեն լավ է զգում։
Ըստ հաղորդագրության՝ մի քանի լրացուցիչ հետազոտություններ անցնելուց հետո Ճապոնիայի վարչապետը մոտ օրերս կվերադառնա աշխատանքի՝ իր պաշտոնական պարտականությունների կատարմանը։