11/02/2023 10:36
«Հրապարակ». Ո՞րն է ոստիկանության գործառույթը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞րն է ոստիկանության գործառույթը՝ պայքարել հանցագործության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքները։
Հիմա տեսնենք, թե ինչ ունենք այս իշխանության օրոք։ 2022 թվականին, 2017-ի համեմատությամբ, ծանր հանցագործություններն աճել են 86 տոկոսով, առանձնապես ծանրերը՝ 436, մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 35, թմրամիջոցների հետ կապված՝ 78, սեփականության դեմ ուղղվածները՝ 71, գողությունները՝ 63 տոկոսով։
Հարց․ ոստիկանությունը կատարո՞ւմ է իր գործառույթը, թե՞ զբաղված է միայն իշխանության պահպանմամբ։ Փաստաբաններին ծեծի ենթարկելու վերջին դեպքն այս իշխանության եւ այս ոստիկանության իրական պատկերն է»։