13/02/2023 21:41
Գլյուտենազուրկ սննդակարգի առավելությունները
Բժշկական նկատառումներից կամ պարզապես առողջ սննդակարգ վարելու ցանկությունից ելնելով, առանց գլյուտենի դիետան հնարավորություն կտա հրաժեշտ տալ այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են՝
ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ,
որովայնի սուր ցավեր,
փքվածության զգացում,
փորկապություն։
Առանց գլյուտեն սննդակարգը հնարավորություն է տալիս նաև բարելավել մաշկի և ոսկորների վիճակը։
Վերոնշյալ ախտանիշները (լուծ, փսխում, գլխացավեր, դեպրեսիա և այլն) կարող են առաջանալ ցանկացած տարիքում։ Դրանք առաջանում են սնձանից՝ բուսական սպիտակուցից, որը պարունակվում է հացահատիկային կուլտուրաներում, ինչպիսիք են գարին, ցորենը և տարեկանը:
Հիվանդությունը, որը բժիշկը ախտորոշում է հիվանդի՝ սնձանի հանդեպ անհանդուրժողականությամբ պայմանավորված վիճակով (դա հաստատվում է դրական լաբորատոր և իմունոլոգիական պարամետրերի առկայությամբ), կոչվում է ցելյակիա։ Այս հիվանդության բուժման միակ միջոցը ողջ կյանքի ընթացքում առանց սնձան սննդակարգին հետևելն է:
Չնայած ցելյակիայի վառ ախտանիշաբանությունն այսօր այնքան էլ տարածված չէ, ժամանակակից ախտորոշման մեթոդների կիրառման շնորհիվ հնարավոր է դարձել զգալիորեն մեծացնել ցելյակի հիվանդության հայտնաբերումը ջնջված կլինիկական պատկերով կամ ասիմպտոմատիկ հիվանդների մոտ:
Ցելիակով հիվանդացության հատկապես բարձր հաճախականություն (անկախ տարիքից և սեռից) նկատվում է հետևյալ ռիսկային խմբերում՝ ցելյակիայով հիվանդների արյունակից (35-40%), աուտոիմուն թիրեոիդիտով հիվանդներ (5-10%) և շաքարային դիաբետ ( 10%), IgA-ի անբավարարություն (5%), ոչ վիրուսային էթիոլոգիայի հեպատիտ (15%)։
Առանց գլյուտեն առողջ սննդակարգի սահմաններում թույլատրված ապրանքների տեսականին բավականին լայն է՝ կաթնամթերք և ձու, հատիկներ, ընկույզներ, միս, ձուկ, բանջարեղեն, մրգեր, գլյուտեն չպարունակող հացահատիկ՝ հնդկաձավար, բրինձ, կորեկ, եգիպտացորեն, կտավատ, քինոա, առանց սնձան վարսակ։
Պետք է ձեռնպահ մնալ ալյուրից, մակարոնեղենից և հացաբուլկեղենից՝ պատրաստված ցորենից, ձավարից, տարեկանից և գարուց։ Պետք չէ ուտել գարու ածիկով արտադրանք (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլներ): Զգույշ եղեք նաև խանութներից կարտոֆիլի չիփսեր, սոուսներ, մսային պատրաստուկներ գնելիս:
Եթե պետք է սնվեք դրսում, խորհրդակցեք մատուցողի հետ և հետևեք սրճարաններում և ռեստորաններում ձեր սննդի պատրաստման եղանակին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։