13/02/2023 20:17
Հիալուրոնաթթվի առավելությունները․ ինչպես է օգտագործվում կոսմետոլոգիայում
Հիալուրոնաթթու կոչվող նյութն, իր մի շարք օգտակար հատկությունների շնորհիվ, ավելի ու ավելի շատ է օգտագործվում ժամանակակից կոսմետիկ միջոցների մեջ, ինչպես նաև կոսմետոլոգիական պրոցեդուրաներում։
Հիալուրոնաթթուն օրգանական պոլիսախարիդ է: Այն անհրաժեշտ է մաշկի բջիջների համար, ինչպես նաև միջբջջային նյութի և նյարդային հյուսվածքի մի մասն է կազմում։ Հիալուրոնատն անհրաժեշտ է բջիջներում խոնավությունը և առանձգականությունը պահպանելու համար:
Կոսմետոլոգիայում հիալուրոնաթթուն առավել հաճախ օգտագործվում է արտաքին տեսքը փոխելու համար։ Ամենատարածված պրոցեդուրաներից մեկը շուրթերի մեծացումն է։ Հիալուրոնատի վրա հիմնված ֆիլերներ են արտադրվում նաև դեմքի կնճիռները վերացնելու համար: Ապրանքի օգտագործումը արդյունավետ է տարբեր մաշկային խնդիրների, ինչպես նաև ծերացման դեմ պայքարելու համար։ Ներարկման պրոցեդուրաները՝ մեզոթերապիան և բիոռեվիտալիզացիան, իրականացվում են հիալուրոնաթթվի և համալիրների միջոցով, որոնց հիմքում այս նյութն է:
Հիալուրոնաթթուն դրական է ազդում դեմքի մաշկի վրա։
Այն ունի հետևյալ առավելությունները՝
հիանալի խոնավեցնում է էպիդերմիսը՝ կանխելով չորության, կեղևի և միկրոճաքերի առաջացումը,
մաշկը դարձնում է ավելի խոնավ և առաձգական,
վերացնում է բարակ կնճիռները, ինչպես նաև նվազեցնում է խորը կնճիռները,
սնուցում է, փափկացնում և թույլ է տալիս հաղթահարել դեմքի տարիքային փոփոխությունները:
Բացի այդ, հիալուրոնատը թույլ է տալիս վերքերը ավելի արագ բուժել, իսկ մաշկը՝ վերականգնել:
Հիալուրոնաթթուն կարող է լինել մի քանի տեսակի և տարբերվել իր մոլեկուլային քաշով. հետևաբար, նյութի ազդեցությունը մաշկի վրա շատ տարբեր է:
Բարձր մոլեկուլային քաշի հիալուրոնաթթուն ունի մեծ մոլեկուլային չափ, որը կարող է պահպանել ավելի շատ խոնավություն: Մոլեկուլների մեծ մասը մնում է մաշկի մակերեսին, դրա վրա թաղանթ է գոյանում։ Այն պահպանում է խոնավությունը ներսում և թույլ չի տալիս, որ խոնավությունը գոլորշիանա։ Բացի այդ, բարձր մոլեկուլային հիալուրոնաթթուն իրեն հիանալի է դրսևորում կոսմետոլոգիայի ներարկման տարբեր տեխնիկաներում:
Ցածր մոլեկուլային քաշի հիալուրոնաթթուն բնութագրվում է մոլեկուլների փոքր չափով, որոնք կարող են ներթափանցել էպիդերմիս: Մաշկի խորը շերտերում դրանք խթանում են կոլագենի և էլաստինի արտադրությունը։ Հետևաբար, ցածր մոլեկուլային քաշի հիալուրոնաթթվի վրա հիմնված արտադրանքը տալիս է ոչ միայն ակնթարթային արդյունք, այլև գործում է երկարաժամկետ հեռանկարում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։