13/02/2023 16:50
ԼՂ հարցով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված որոշում կա․ եվրոպական կառույցների ներգրավման օգտին հայտարարություններ անողները կարող են կորցնել երկիրը․ Վոլոդին
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սագիֆա Գաֆարովայի հետ հանդիպմանը նշել է՝ անհրաժեշտ է զերծ մնալ եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին ու ԵԽԽՎ-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված գործընթացներին ներգրավելու փորձերից։
«Պետք է ելնել նրանից, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված որոշում կա։ Մենք սրանով ենք առաջնորդվելու և մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որ այդ պայմանավորվածություններն իրագործվեն։ Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ներգրավման օգտին, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- հայտարարել է Վոլոդինը։
ՌԴ Պետդումայի նախագահի խոսքով՝ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի ներգրավումը «Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը կսրի իրավիճակը, կստեղծի նորանոր խնդիրներ, և եթե դա արվի (ներգրավումը-խմբ․), ապա ներգրավողները պետք է կրեն բոլոր հետևանքների պատասխանատվությունը»։