14/02/2023 19:27
Կտավատի սերմերի օգտակար հատկությունները
Կտավատի սերմերը օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար, քանի որ դրանք շատ օգտակար հատկություններ ունեն։ Սակայն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն օգտակար հատկությունները, այլև հնարավոր հակացուցումները։
Կտավը միամյա փոքրիկ բույս է՝ կապույտ ծաղիկներով։ Բույսի սերմերի բուժիչ հատկությունները հայտնի են դեռևս մ.թ.ա. 3000 թվականին. դրանցից պատրաստել են բուժիչ թուրմ, որն օգնում էր մրսածության դեմ։
Այսօր կտավատը աճեցվում է շատ երկրներում, սերմերը լայնորեն կիրառվում են սննդի մեջ, նաև բուժական նպատակներով:
Կտավատի սերմերը երկու տեսակի են՝ մուգ շագանակագույն, որոնք ունեն դառը համ և ոսկեգույն՝ ավելի թույլ համով:
Կտավատի սերմի օգտակարությունը բացատրվում է նրա քիմիական բաղադրությամբ։ Սերմերը պարունակում են բջջանյութ, օմեգա-3 չհագեցած ճարպաթթուներ, B խմբի վիտամիններ և ամինաթթուներ, սպիտակուցներ, կալցիում և հակաօքսիդանտներ:
Կտավատի սերմերն ունակ են՝
նվազեցնել վատ խոլեստերինի քանակը,
կանխել քաղցկեղային ուռուցքների աճը,
թեթևացնել ստամոքսի բորբոքումները,
թեթևացնել մրսածության ախտանիշները,
նպաստել վերքերի բուժմանը,
նորմալացնել սրտի աշխատանքը և ճնշումը,
վերացնել այտուցը,
օգտագործվում են նաև կոնյուկտիվիտի բուժման մեջ:
Կտավատի սերմերը տղամարդկանց առողջության վրա դրականորեն են ազդում. Դրանց միջոցով հնարավոր է՝
վերականգնել ուժը,
նորմալացնել շագանակագեղձի աշխատանքը,
բարձրացնել արական հորմոնների արտադրությունը,
ամրացնել մկանները,
Կանանց համար՝
օգտակար են դաշտանադադարի ընթացքում,
թեթևացնում են ցանը և մաշկի բորբոքումը
ամրացնում են եղունգները և մազերը,
վերացնում են միզասեռական համակարգի բորբոքային պրոցեսները,
բարելավում են կրծքի կաթի արտադրությունը,
կայունացնում են հորմոնալ ֆոնը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։