14/02/2023 21:20
Պիգմենտով հարուստ մրգերն ու բանջարեղենը կանխում են ուլտրամանուշակագույն ճառագայթման վտանգը
Պիգմենտով հարուստ մրգերի և բանջարեղենի օգտագործումը օգնում է մաշկին ստեղծել բնական պատնեշ, որը պաշտպանում է վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Պաշտպանության աստիճանը կարելի է գնահատել նույն կերպ, ինչպես SPF-ով հագեցած արևապաշտպան քսուկներինը: Որքան շատ օգտագործենք այդպիսի մրգեր և բանջարեղեն, այնքան բարձր կլինի ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանության մակարդակը: Դրանք ճնշում են արևի ճառագայթների բացասական ազդեցությունը, չեզոքացնում են ազատ ռադիկալները և նվազեցնում բորբոքումը (կարմրածությունը, ցան, մաշկի գրգռում):
Մանուշակագույն մրգերը և հատապտուղները պարունակում են բնական SPF գործոն: Սև ազնվամորին, հաղարջը, ինչպես նաև սև խաղողը և թուզը արևապաշտպան քսուկի հետ՝ պաշտպանում են մաշկը վնասակար ազդեցությունից:
SPF-գործոն կա նաև նարնջագույն և մուգ կանաչ բանջարեղենում՝ պղպեղ, սմբուկ, կաղամբ և սպանախ: Հակաօքսիդանտների մեծ քանակի շնորհիվ այս մրգերը և բանջարեղենը կարող են օրգանիզմում վերափոխել ազատ ռադիկալները:
Սննդաբանները նշում են, որ մուգ գունավորմամբ և հարուստ պիգմենտացիայով այս սննդամթերքները պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից օրվա ցանկացած ժամին: Կարևոր է նաև այն, որ դրանց ազդեցությունը տարածվում է ամբողջ մարմնի վրա: Անհրաժեշտ է նշել սակայն, որ արևապաշտպան քսուկների կիրառումը նախկինի պես չափազանց կարևոր է և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու լավագույն գործիքն է մնում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։