14/02/2023 13:22
Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ Խովաևը Երևանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: