14/02/2023 11:53
ԱՄՆ-ն պետք է վերջ դնի Արցախում արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամին. Աննա Էշու
ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի ջանքերը՝ վերջ դնելու արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամին, այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։
«Արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը: Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի ջանքերը՝ արհեստականորեն ստեղծված այս հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էշուն։
Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտ է լինել Արցախի շրջափակումը դատապարտող երկկուսակցական բանաձևի համահեղինակը, որը դատապարտում է անմարդկային շրջափակումը և կոչ է անում Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի պաշտոնյաների վրա և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։