14/02/2023 15:02
Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը. ԱԽ քարտուղար (Տեսանյութ)
Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ասաց, թե ժամկետներ դեռ չեն նշվում։
«Ե՛վ հայկական, և՛ թուրքական կողմը քննարկումներ են ունենում այդ ուղղությամբ ու կշարուանկենք քննարկումը՝ հույս ունենալով, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա», - հավելեց ԱԽ քարտուղարը։