14/02/2023 15:10
Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել. գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, դրա համար հրավիրել ենք ԵՄ քաղաքացիական առաքելությանը. ԱԽ քարտուղար (Տեսանյութ)
Հայաստանին որևէ մեկը որևէ բան չի պարտադրում, վստահեցնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել. ԵՄ դիտորդական առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել ու կարող եմ ասել, որ առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ. 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, նույնը՝ 2022 թվականի սեպտեմբերին և, այդ փորձը հաշվի առնելով, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը «խանդով վերաբերվում» այդ տեղակայմանը՝ Արմեն Գրիգորյանն ասաց, թե չի կարող պատասխանել Մոսկվայի փոխարեն։
«Մենք, բնականաբար, Մոսկվայի գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, հարցերը քննարկում ենք, ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումներն ու բացատրում, թե ինչու ենք այս քայլերը կատարել»,- ասաց նա։