14/02/2023 18:08
Ինչպես են Արցախում նշել Տեառնընդառաջը (Լուսանկարներ)
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը:
Արցախի թեմի գործող եկեղեցիներում փետրվարի 13-ին կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը, որի ավարտին եկեղեցիներում իրականացվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Տոնի խորհրդին փետրվարի 14-ին թեմի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ:
Ստեփանակերտ քաղաքի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տոնական արարողությունները հանդիսապետում էր թեմակալ առաջնորդը, ում ձեռամբ նախատոնակին կատարվել է նորապսակների օրհնության կարգ:
Վրթանես Սրբազանն իր հայրական հոգատարությամբ աղոթք է վերառաքել երիտասարդ ընտանիքների երջանիկ, խաղաղ և բարօր ընթացքի համար ու իր շնորհավորանքները բերել եկեղեցում հավաքված ժողովրդին: