14/02/2023 10:36
Թագուհի Թովմասյանը Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախում հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Խորհրդարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին և Արտակ Բեգլարյանին:
«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած
հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:
Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը: