15/02/2023 20:40
Առողջ սննդակարգ․ Լոբազգիներն ունակ են իջեցնելու խոլեստերինի մակարդակը 5-6%-ով
Լոբու, ոլոռի կամ ոսպի օրական մեկ չափաբաժինը կարող է զգալիորեն նվազեցնել մարդու օրգանիզմում կուտակված «վատ» խոլեստերինի մակարդակը, հետևաբար, նվազեցնել սրտի հիվանդությունների ռիսկը:
B12 պարունակող այս մթերքները ոչ միայն կօգնեն կանխել սրտային հիվանդություններն, այլև հաղթահարել գարնանը սրվող մի շարք վարակներ։
Լոբազգիները ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն (դանդաղ են մարսվում), պարունակում են շատ բջջանյութ, իսկ դրանցում պարունակվող սպիտակուցը, ըստ սննդաբանների, որակով չի զիջում կենդանական սպիտակուցներին։ Միաժամանակ, երբ մսի փոխարեն լոբազգիներ ենք ուտում, օրգանիզմում նվազեցնում ենք կենդանական ճարպերի ընդունումը։
Լոբազգիները կարևոր դեր են խաղում շատ ավանդական խոհանոցներում, այդ թվում՝ Միջերկրական ծովի և Հարավային Ասիայի խոհանոցներում, որտեղ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքերը, ինչպես հայտնի է, ավելի ցածր են, քան հյուսիսային երկրներում։
Դիետոլոգներն առանձնացնում են լոբին, ոսպը և այլ հատիկավորները՝ որպես սննդամթերքի առանձին խումբ, որոնք կազմում են առողջ սննդակարգի հիմքը։
Ընդամենը մեկ չափաբաժին լոբազգի օգտագործելու դեպքում «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջնում է 5-6%-ով:
Պետք է նկատի ունենալ սակայն, որ լոբազգիներն ունեն նաև տհաճ կողմնակի ազդեցություններ, որոնցից են որովայնի փքվածությունը, բարձր գազարտադրությունը և դիարեան: Սակայն ժամանակի հետ այդ տհաճ ախտանիշներն անհետանում են:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։