15/02/2023 12:47
Վիվա-ՄՏՍ-ի «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև «X» և «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև «X» և «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին: Հիշեցնենք, որ վերոնշյալ ծառայությունները հնարավորություն են ընձեռում «X», «Y», «Z» և «START» սակագնային պլանների բաժանորդներին իրենց հիմնական փաթեթին ավելացնելու համատասխանաբար՝ 100 և 300 րոպե խոսելաժամանակ (ներառյալ՝ զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան):
Ծառայությունների ակտիվացման USSD հրահանգները և գները
Ծառայություն |
Ակտիվացման հրահանգ |
Գին (ՀՀ դրամ) |
«+100 րոպե» |
*303*1# |
200 |
«+300 րոպե» |
*303*2# |
500 |
Ծառայությունը հետվճարային բաժանորդների համար հասանելի է մինչև ընթացիկ ամսվա ավարտը: