15/02/2023 20:53
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին հյուրախաղերով հանդես է գալիս եծ Բրիտանիայում։
Նվագախմբի ելույթներով տրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին ելույթները տեղի են ունեցել փետրվարի 13-ին՝ Մանչեսթերում, Քեմբրիջում։
Հյուրախաղերի շրջանակում 10 համերգ տեղի կունենա Լոնդոնի, Էդինբուրգի, Շեֆիլդի, Բիրմինգհեմի և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների համերգասրահներում։
Համերգային ծրագրում Խաչատրյանի ամենահայտնի գործերն են. Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից և այլն։
Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես են գալիս բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։