16/02/2023 19:15
Լուկաշենկոն Բայդենին հրավիրել է Մինսկ՝ հանդիպելու իր և Պուտինի հետ, «լուծելու բոլոր հարցերը»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել Մինսկում կազմակերպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
«Պուտինն էլ կժամանի Մինսկ, երեքով կհանդիպենք այստեղ՝ երկու «ագրեսորներն» ու «խաղաղասեր» նախագահը։ Իսկ ինչու՞՝ ոչ։ Պատերազմին վերջ տալու համար։ Հենց այստեղ, Մինսկում, ձեր ներկայությամբ, երաշխավորում եմ, որ Վլադիմիր Պուտինն էլ կգա, կնստենք ու կլուծենք խնդիրը։ Բոլոր խնդիրներն այստեղ կլուծենք»,- ասել է Լուկաշենկոն՝ բելառուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ։
Նրա խոսքերը մեջբերել է БелТА գործակալությունը։