16/02/2023 14:27
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական
ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասվում է վարչապետի ստորագրած որոշման մեջ։
Մաթևոսյանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ազատվել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնից. այդ պաշտոնին նա նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 25-ին։