16/02/2023 15:04
Սուրեն Պապիկյանը Ճապոնիայի դեսպանի ու ռազմական կցորդի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային վերջին զարգացումներին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։
Նախարարը շնորհավորել է դեսպանին և ռազմական կցորդին Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։