16/02/2023 13:12
Արարատ Միրզոյանը կայցելի Սիրիա
Հայաստանն աշխարհի առաջին երկրներից էր, որը հումանիտար օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիա, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտեք, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում», - նշեց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ պլանավորվում է ՀՀ արտաքին գործերի նախարարի այցը Սիրիա։
«Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում կկազմակերպենք։ Կարծում եմ նաև, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պետք է անպայման այց կատարի Սիրիա, որպեսզի մեր զորակցությունը արտահայտվի»,- ասաց վարչապետը։