16/02/2023 12:10
Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու հետ կապված մեր հասցեին հնչող քննադատություններն անընդունելի եմ համարում. Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց 157 մլն 816 հազար դրամ՝ Սիրիային ու Թուրքիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սիրիա մեկնած փրկարարները վերադարձել են, իսկ այսօր կվերադառնան Թուրքիա մեկնած փրկարարները։
Նա ասաց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա շատ կարևոր ու խորհրդանշական իրադարձություն էր։
Վարչապետը հայտարարեց, թե անընդունելի է համարում այն քննադատությունները, որոնք հնչում են Հայաստանի հասցեին՝ կապված Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու հետ։
«Ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն, ու որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ, դա աընդունելի է»,- ասաց նա։