16/02/2023 20:48
Ռյազանում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները
Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում փետրվարի 17-ին կմեկնարկի հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Մասնակիցների շարքում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (67 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հայկ Ասատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասել է, որ մրցաշարը թիմի համար նաև փորձնական-ստուգողական բնույթ կկրի:
«Նպատակ կա երիտասարդներով համալրված մեր թիմում տեսնել, ընտրել այն արժանիներին, որոնք Հայաստանը պետք է ներկայացնեն մարտի 13-19-ը Ռումինիայում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում»,- ասել է մարզիչը: