16/02/2023 13:27
Մարտին Գալստյանը Ամստերդամում քննարկել է երկարաժամկետ մակրոտնտեսական հեռանկարները
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Ամստերդամում մասնակցել են Հայաստանը ԱՄՀ Գործադիր խորհրդում ներկայացնող Հոլանդիայի և Բելգիայի խմբի երկրների հանդիպմանը։
Քննարկվել են երկարաժամկետ մակրոտնտեսական հեռանկարները, այդ թվում՝ կլիմայական փոփոխությունների, աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր գնաճի և եկամուտների աճող անհավասարության մարտահրավերների ներքո:
Համաժողովին մասնակցել են նաև Արժույթի Միջազգային Հիմնադրամի (IMF) ղեկավար Կրիստալինա Գեորգիևան, ԱՄՀ գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսը և այլք: