17/02/2023 13:29
Ծխածածկույթ է, Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ. Գեղամ Մանուկյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ նշելով, թե մի խումբ թուրք պաշտոնյաներ մի քանի տարի առաջ էին անդրադարձել կամրջի վերանորոգմանը։
«Դեռ 2020 թվականի հունիսի 25-ին հայկական մամուլով եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է։ Սա հերթական անգամ վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, որը հրամցնում են մեր ժողովրդին, թե իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ», - ասաց Մանուկյանը։
Պատգամավորն ասաց, թե դեռ 2020 թվականի հունիսին կառավարությունը 2 մլրդից ավելի գումար է հատկացրել Թուրքիայի հետ փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար։