17/02/2023 11:38
Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխեն են մեկնել նաև Արարատ Միրզոյանն ու Արմեն Գրիգորյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխեն են մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Մյունխեն է մեկնել նաև Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։