17/02/2023 10:28
Խաղաղության պայմանագրի հիմքում ներկայացվող սկզբունքներն արդեն ցույց են տալիս, որ Հայաստանի և Արցախի կենսական շահերն այնտեղ արտացոլված չեն. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները կրկին ակտիվ քննարկումների փուլ են մտել, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ չնայած ներկայումս քննարկման մեջ գտնվող փաստաթղթի տեքստը հանրայնացված չէ, սակայն կողմերի` փաստաթղթի հիմքում ներկայացվող սկզբունքներն արդեն ցույց են տալիս, որ Հայաստանի և Արցախի կենսական շահերն այնտեղ արտացոլված չեն:
«Եվ մեկ այլ կարևոր հանգամանք. Հայաստանը բարձրագույն մակարդակով պնդում է, որ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրվի, դեռ չի նշանակում, որ դրույթներն Ադրբեջանը կկատարի կամ պատերազմ այլևս չի լինի:
ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։