17/02/2023 17:45
Արցախի խորհրդարանը ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ կգումարի
Փետրվարի 17-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ազգային ժողովից։
Ներկայացվել է փետրվարի 20-ի միջոցառումների ծրագիրը: Նախատեսվում են ուսուցողական-մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ բաց դասեր, ղարաբաղյան շարժման արխիվային նյութերի տարածում:
Առավոտյան կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ, իսկ երեկոյան տեղի կունենա հանդիսավոր նիստ՝ նվիրված շարժման 35-ամյակին: Մարզական և մշակությաին միջոցառումներն արդեն իսկ մեկնարկել են:
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է հանդիսավոր նիստի բեմագիրը: Քննարկվել են կազմակերպչական հարցեր:
Պետական հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: