17/02/2023 21:48
Հայաստանում անցկացվելու է ճապոնական ֆիլմերի փառատոն
Հայաստանում անցկացվելու է Ճապոնական ֆիլմերի 16-րդ փառատոնը, որը տեղի կունենա ս․թ․-ի փետրվարի 22-ից մարտի 4-ը, տեղեկացրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից։
Այս տարի ճապոնական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում։ Ֆիլմերը ցուցադրվելու են ճապոներենով՝ անգլերեն և հայերեն, կամ ռուսերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։
Ցուցադրման ժամանակացույց՝
Երևան
Մոսկվա կինոթատրոն,Կապույտ դահլիճ (ք. Երևան, Աբովյան 18)
Փետրվարի 22, 2023
18:30 Բացման խոսք
18։45 «Սամուրայ կատուն» (Հայերեն և անգլերեն ենթագրեր)
Մարտի 4, 2023
14:00 «Փոփ ին քյու» (Ռուսերեն ենթագրեր)
18։30 «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» (Հայերեն և անգլերեն ենթագրեր)
Էջմիածին
Քաղաքապետարանի կինոսրահ (ք. Էջմիածին, Մ. Մաշտոց 0)
Փետրվարի 24, 2023
15։00 «Սամուրայ կատուն» (Հայերեն և անգլերեն ենթագրեր)
Արմավիր
Մշակույթի տուն (ք․ Արմավիր, Ջիվանի 23)
Փետրվարի 28, 2023
16։00 «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» (Հայերեն և անգլերեն ենթագրեր)
Գյումրի
«Հոկտեմբեր» կինոթատրոն (ք․ Գյումրի, Աբովյան 143)
Մարտի 2, 2023
18:30 «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» (Հայերեն և անգլերեն ենթագրեր)