18/02/2023 19:36
Առաջին հայացքից՝ Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա։
«Հանդիպումը լավ անցավ, կառուցողական էր։ Ես հայտնեցի իմ դիրքորոշումը։ Շատ հարցեր քննարկվեցին, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը ։
Գլխավորն այն է, որ խաղաղության պայմանագիրը կազմված լինի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա։
Երեք օր առաջ մենք Հայաստանի կողմից նոր առաջարկներ ենք ստացել։ Մենք դրանք ուսումնասիրում ենք։ Առաջին հայացքից՝ Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ»,- ասել է Ալիևը՝ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։