18/02/2023 10:42
ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն. ԵՀ ղեկավար
Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ֆոն դեր Լեյենը երեկ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«ԵՄ-ն Հայաստանի համար հուսալի գործընկեր է։ Հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկվի 100 հոգանոց առաքելություն՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արձանագրված առաջընթացը և կշարունակենք զարգացնել ներուժը մեր տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում», - հանդիպումից հետո Twitter-ում գրել է ԵՀ ղեկավարը։