18/02/2023 09:44
«Ժողովուրդ». Ըստ եզրակացության՝ զինծառայողների օրգանիզմում թմրանյութի հետքեր չեն եղել. նոր մանրամասներ՝ հրդեհի գործից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նաև Ազատ գյուղի կացարանում կենդանի մնացած երկու զինծառայողների մասով անցկացված թմրաբանական փորձաքննության եզրակացությունը:
Ըստ այդ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Երեք զինծառայողների մասով թմրաբանական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. նրանց օրգանիզմում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել»:
Նշենք, որ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղի կացարաններից մեկի հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, և երկու զինվոր»։