20/02/2023 20:44
Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և որպես անվտանգության գլխավոր երաշխավոր՝ նրա պատմական դերը նսեմացնելու համար․ Զախարովան՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասին
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն, նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկյացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մեկնարկի վերաբերյալ։
«Ցավոք, առաջին անգամը չէ, որ արձանագրում ենք ԵՄ-ի և Արևմուտքի կողմից հնարավոր բոլոր ձևերով մեր դաշնակից Հայաստանում ամրապնդվելու ձգտումը։ Այդ փորձերում միայն աշխարհաքաղաքական պատճառներ ենք տեսնում, որոնք հեռու են Անդրկովկասում հարաբերություններն իրապես կարգավորելու շահ հետապնդելուց։ Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և որպես անվտանգության գլխավոր երաշխավոր՝ նրա պատմական դերը նվազեցնելու համար։
Անտեսվում են նաև այս նախաձեռնության վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչած բացասական գնահատականները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։