20/02/2023 21:14
Սիրիա-Թուրքիա սահմանին երկարաշարժ է տեղի ունեցել, ԶԼՄ-ները Թուրքիայում նոր ավերածությունների մասին են հայտնում
6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սիրա-Թուրքիա սահմանին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են թուրքական Հաթայի նահանգի մարզկենտրոն Անթաքիայից՝ 9 և սիրիական Լաթաքիայից՝ 75 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 2 կմ։
CNN Turk-ը հաղորդում է, որ թուրքական Հաթայ նահանգում նոր ավերածություններ են տեղի ունեցել նշված երկրաշարժից հետո։