20/02/2023 13:44
Թուրքիան է միակողմանի փակել Հայաստանի հետ սահմանը․ եթե ուզում են բացել, մենք չպետք է գնանք խնդրենք, նրանք էլ ինչ-որ պայմաններ առաջ քաշեն․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անթույլատրելի է, սակայն հայ-թուրքական սահմանը բացվելուն Հայաստանը պետք է պատրաստ լինի, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանը բացվելու պարագայում Հայաստանը կկարողանա՞ դիմակայել թուրքական էքսպանսիային։
Այս առնչությամբ Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ պետք է ունենալ երկու հարցի հստակ պատասխան՝ արդյոք Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգն այսօր պատրա՞ստ է ունենալ Թուրքիայի հետ բաց սահման, թե՞ ոչ, արդյոք Հայաստանի տնտեսությունը պատրա՞ստ է Թուրքիայի հետ ունենալ բաց սահման, թե՞ ոչ։
«Նաև հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանը երբեք չի փակել։ Թուրքիան է միակողմանի փակել Հայաստանի հետ սահմանը, և եթե ուզում են բացել, ոչ թե մենք պետք է գնանք խնդրենք, նրանք էլ ինչ որ պայմաններ առաջ քաշեն, այլ Թուրքիան, եթե ցանկանում է սահմանը բացել, պետք է հայտարարի, որ բացում է, դրանից հետո մենք կխոսենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։