20/02/2023 11:11
Դավիթ Տոնոյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ դատավորի վերապատրաստվելու պատճառով. Հայտարարություն
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվեց այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով․ նման հայտարարությամբ է հանդես եկել Տոնոյանի փաստաբանական խումբը:
Նշվում է, որ 2023 թվականի փետրվարի 21-ին դատական նիստ նշանակելու փոխարեն դատական նիստ է նշանակվել 2023 թվականի փետրվարի 28-ին:
«Ստացվում է, որ Դավիթ Տոնոյանը և նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք պետք է շարունակեն մնալ կալանքի տակ այս անգամ էլ դատավորի վերապատրաստվելու պատճառով, ինչը որևէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից»,- ասված է հայտարարությունում։