20/02/2023 13:15
Հայաստանը բավարարում է Թուրքիայի նախապայմանները․ Միջազգայնագետ (Տեսանյութ)
Հայաստանը բավարարում է Թուրքիայի նախապայմանները, Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» համաժողովի ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Հիմա մենք այն իրավիճակում ենք, որ Հայաստանը բավարարում է Թուրքիայի նախապայմանները՝ տալ Արցախը, հրաժարվել Ցեղասպանության ճանաչման պահանջից և դրանով իսկ ստանալ ամերիկյան թևի հավանությունը։ Հենց այս ճանապարհով էլ շարժվում է գործող իշխանությունը», - ասաց Սարգսյանը։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ նկատեց՝ Թուրքիան այժմ ոչ միայն ներկայանում է որպես ամերիկյան պրովայդեր, այլև ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն։
«Այստեղ արդեն պետք է հստակ դիրքորոշում ունենալ՝ ինչպե՞ս աշխատել ժամանակակից Թուրքիայի հետ, որպեսզի ունենանք անվտանգության երաշխիքներ», - նշեց թուրքագետը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24