20/02/2023 10:55
Ռուս խաղաղապահներն ավելի քան 35 տոննա մարդասիրական բեռ են մատակարարել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար, այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունց:
Ըստ հաղորդագրության`ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք է հասցրել «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կողմից ուղարկված հումանիտար բեռ: Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով 35 տոննա պարենամթերքը հասցրել են Ստեփանակերտ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տեղեկատվությունը հավաքելուց և մշակելուց հետո մարդասիրական գործողություններ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և բնակավայրերում։
Բազմազգ ծրագրի կամավորների հետ միասին նման մի ակցիա է անցկացվել Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 դպրոցում և Ստեփանակերտի մանկատանը։
Ռուս խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել դպրոցի աշակերտներին և անապահով ընտանիքներին։ Մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։
Բեռն իրենից ներկայացնում է պարենային փաթեթներ, որոնք ներառում են ալյուր, արևածաղկի ձեթ, տարբեր տեսակի ձավարեղեն, բանջարեղենի պահածոներ, շաքարավազ, թխվածքաբլիթներ, խտացրած կաթ, մուրաբա և հյութ՝ բազմազավակ և անապահով ընտանիքների համար։