20/02/2023 10:30
Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից, հակառակ դեպքում արդյունքի, հաղթանակի հնարավորությունը զրոյացվելու է. Տիգրան Աբրահամյան
Արցախում պայքարի հիմքում պետք է լինի առաջնային մեկ մոտեցում` ինքնորոշման իրավունքի իրացում, մյուսները բխում են այս հիմնարար սկզբունքից, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Սրանից է բխում այս սկզբունքը բանակցային օրակարգ բերելու բարդ գործընթացը, ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետական ինստիտուտները կենսունակ պահելու և արցախցիների տարատեսակ խնդիրներին առավելագույնս արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությունը:
Իսկ ինչի՞ շուրջ են ներքաղաքական քննարկումներն Արցախում` սահմանադրություն փոխելու, պաշտոնների փոխատեղումների, դիրքի, ազդեցության կատաղի մարտերի, որի արանքում կորում են այն առաջնահերթությունները, որի համար տասնամյակներով պայքար ու կռիվ է ընթացել:
Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից, հակառակ դեպքում արդյունքի, հաղթանակի հնարավորությունը զրոյացվելու է», - Facebook-ում գրել է նա: