20/02/2023 14:50
Ժամանակն է ձևավորել նոր արժեքային համակարգով պետություն ու հասարակություն․ Միհրան Հակոբյան
«Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ խնդրի լուծմանն է ցանկանում հասնել ուժի գործադրման ճանապարհով, իսկ այդ ընթացքում մենք զբաղված էինք սպառողական հասարակություն ձևավորելով»,- «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով քննարկմանը կարծիք հայտնեց քաղաքագետ Միհրան Հակոբյանը։
Գործող իշխանության այս քաղաքականության հետևանքներն, ինչպես նշեց քաղաքագետը՝ առավել քան ակնհայտ են։
«Հետևողականորեն ձևավորված սպառողական հասարակության «արդյունքները» քաղեցինք 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Գործված հավաքական սխալները քաղում ենք բոլորով, և հիմա ժամանակն է ձևավորել նոր արժեքային համակարգով պետություն ու հասարակություն»,- ընդգծեց Միհրան Հակոբյանը։