20/02/2023 20:53
Արթուր Գրիգորյանը դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է մրցանակների
Արաբական Միացյալ Էմիրություններում փետրվարի 12-16-ն անցկացվել է «FUJAIHRAH» դաշնակահարների չորրորդ միջազգային մրցույթը, որին մասնակցել է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ԵՊԿ ուսանող Արթուր Գրիգորյանը (դասատուներ՝ Կարինե Օհանյան, Արմեն Բաբախանյան)։
Մրցույթին մասնակցել են 65 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 21 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Կորեայից, Ճապոնիայից, Ուկրաինայից, Բրազիլիայից, Չինաստանից և այլն:
Մրցույթն անցկացվել է չորս տարիքային խմբով։ Արթուր Գրիգորյանը մասնակցել 19-36 տարեկան դաշնակահարների տարիքային խմբում։ Մրցույթի բոլոր փուլերում Արթուր Գրիգորյանը հանդես է եկել կատարողական և մասնագիտական բարձր վարպետությամբ և արժանացել առաջին մրցանակի, «Մեծ գավաթի» և ոսկե մեդալի:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտ-դաշնակահարներ Հենրի Զիքֆրիդսոնը (Ֆինլանդիա), Նատալյա Տրուլը (ՌԴ), Վոլկեր Ցվեչկեն (Գերմանիա), Օլեգ Պոլյանսկին (Ուկրաինա), Յուսուկե Կիկուչին (Ճապոնիա):
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: